«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Մի անուն էր պետք, որ հեռու գտնվող Հայաստանը հանկարծ մոտ գար

Մի անուն էր պետք, որ հեռու գտնվող Հայաստանը հանկարծ մոտ գար
04.10.2026 | 11:02

Շառլ Ազնավուր:
Կան ձայներ, որոնք չեն լռում, նույնիսկ երբ մարդն այլևս չկա։
1990-ականների սկիզբն էր։ Եվրոպայում դեռ շատերը չգիտեին՝ ովքեր են հայերը։
Երբ հարցնում էին՝
- Ի՞նչ ազգության ես,- ես միշտ հպարտ ասում էի՝
- Հայ եմ։
Մի պահ լռում էին։ Տարակուսում։ Հետո հարցնում էին․
- Ռո՞ւս։ Տոլստո՞յ։
Մի անգամ էլ այդպես չասացի։ Ասացի՝
- Ոչ։ Շառլ Ազնավուր։
Եվ ամեն ինչ փոխվեց։
- Օ՜օ, Ազնավո՜ւր։ Ազնավուրը ֆրանսիացի է։
- Ֆրանսիացի է, այո։ Բայց նաև հայ է։ Մերն է։
Ու հենց այստեղից էր սկսվում մեր իսկական զրույցը։
Հետո իրենք էին հիշում՝ երկրաշարժը, «Pour Toi Arménie»-ն։ Եվ մենք արդեն խոսում էինք ոչ թե ազգության մասին, այլ ցավի, սիրո, Հայաստանի ու Արարատի մասին։
Մի անուն, որով կարող էինք հասնել մինչև Արարատի գագաթը։
Այսօր, տարիներ անց, ես ավելի լավ եմ հասկանում, թե ինչ էր նա մեզ համար։ Նա պարզապես մեծ երգիչ չէր։ Նա այն հազվագյուտ մարդկանցից էր, որոնց միջոցով աշխարհի համար Հայաստանը դառնում է ոչ թե քարտեզի վրա մի փոքր երկիր, այլ մարդկային պատմություն։
Եվ գուցե դրա համար է, որ նրա երգերը հիմա ուրիշ կերպ են հնչում։
Մենք ենք փոխվել։ Նա մնացել է։
Շառլ… Դու դեռ այստեղ ես։
Եվ այդքան Մերը։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ
Դիտվել է՝ 12635

Մեկնաբանություններ